ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Եվ նորից՝ հակապետական, հակահայ թեզեր

Եվ նորից՝ հակապետական, հակահայ թեզեր
03.12.2024 | 16:50

Նիկոլ Փաշինյանը, ունենալով թագավորի չափ լիազորություններ, կանգնել է խորհրդարանի ամբիոնի առաջ ու նորից հակապետական, հակահայկական թեզեր է ասում։ Ստիպված ընդունում է, որ Արցախի հարցում սխալվել է, սակայն Ալիևի հանդեպ վախից այլևս Արցախ բառը չի արտասանում, իր ճակատագրական, հազարավոր տներ քանդած, տասնյակ հազարավորներին դժբախտացրած սխալների համար հրաժարական չի տալիս։ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ 2018-ին իրենց սկուտեղի վրա իշխանություն նվիրածները ու 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես վերակենդենացրածներն էլ Հայաստանի ընդդիմությունն են։ Ողբալի վիճակ է, Նիկոլ Փաշինյան ու իր կինն էլ Խորենացու «Ողբն» են կարդում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ